211652_close_icon
views-count3140 դիտում article-date 16:03 19-05-2017

ԴԱՀԿ ղեկավարը Սանկտ Պետերբուրգում հանդիպումներ է ունեցել գործընկեր կառույցների ղեկավարների հետ

Այսօր՝ մայիսի 19-ին, Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա կիսամյակային նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Դատական կատարողների միջազգային միության խորհրդի կիսամյակին նիստը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա մայիսին կամ հունիսին և ամփոփում է Դատական կատարողների միջազգային միության կիսամյակային գործունեությունը՝ անդամ ու դիտորդ երկրների մասնակցությամբ: Դրա ընթացքում քննարկման առարկա են դառնում նաև Դատական կատարողների միջազգային միության առաջիկա 6 ամիսների գործունեության հիմնական միջոցառումներն՝ իրենց ժամանակացույցով: Սանկտ-Պետերբուրգ կատարած աշխատանքային եռօրյա այցի ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը մի շարք հանդիպումներ է ունեցել գործընկեր կառույցների ղեկավարների հետ, մասնավորապես՝ առանձնազրույց է ունեցել Դատական կատարողների միջազգային միության նախագահ Ֆրանսուազ Անդրիոյի հետ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ղեկավարած պատվիրակությունն աշխատանքային քննարկումներ է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության, Բելառուսի արդարադատության նախարարության հարկադիր կատարման գլխավոր վարչության, Նիդերլանդների Թագավորության մասնագիտացված դատական պրիստավների թագավորական միության, Մոլդովայի դատական կատարողների ազգային միության, Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի, Լատվիայի հարկադիր կատարողների խորհրդի ղեկավար կազմերի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը երկուստեք ընդգծել են միջազգային համագործակցության ոլորտում փոխգործակցության խորացման և առաջադեմ փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Արմեն Հարությունյանը ներկայացրել է Հարկադիր կատարման ծառայության հետագա զարգացման հեռանկարները և հույս է հայտնել, որ համագործակցության ընդլայնման ձեռքբերված պայմանավորվածություններն առարկայական կդառնան մոտ ապագայում: Բացի աշխատանքային քննարկումներից, գործընկերները շնորհավորել և աշխատանքային նորանոր հաջողություններ են մաղթել Արմեն Հարությունյանին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր