211652_close_icon
views-count7618 դիտում article-date 13:47 19-05-2017

Գործարկվել է նոր մանկական կայք՝ www.BabyHOME.am

[url=http://babyhome.am/]www.BabyHOME.am[/url] մանկական կայքն այսուհետ կդառնա երեխաների և իրենց ծնողների վիրտուալ նոր ուղեցույցը: Կայքը նախատեսված է 2-9 տարեկան երեխաների համար։ Այստեղ առկա բոլոր խաղերը, հոլովակները և նյութերը կօգնեն, որպեսզի նախադպրոցական տարիքի երեխաները ստանան գիտելիքի մեծ պաշար։ BabyHOME.am-ի խաղերը, հոլովակները և մյուս բոլոր նյութերը չեն պարունակում ագրեսիա, դաժանություն, տխրություն կամ այլ բացասական զգացումներ առաջացնող տեսարաններ։ Դրանք նաև նախապես ուսումնասիրվել են մանկական հոգեբանների կողմից, հետևաբար միանգամայն անվտանգ են և նպաստում են երեխայի զարգացմանը։ Մեր թիմն արել է հնարավորը, որպեսզի մեր երեխաներին մատուցվի պարզ, մատչելի և հետաքրքիր ինֆորմացիա, հեքիաթներ ու պատմություններ, մուլտֆիլմեր ու մանկական երգեր, գրքեր, նկարներ և բազմատեսակ խաղեր: Այս ամենի հետ մեկտեղ [url=http://babyhome.am/]www.BabyHOME.am[/url] –ը երեխաներին տալիս է հնարավորություն սովորելու ինչպես հայոց այբուբենը, այնպես էլ տիրապետել անգլերեն լեզվին։ Եվ, իհարկե, [url=http://babyhome.am/]www.BabyHOME.am[/url] -ը պարբերաբար ձեզ մատուցելու է բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ… [url=http://babyhome.am/]www.BabyHOME.am[/url] -ի թիմն այսօր էլ ունի բազմաթիվ նորանոր գաղափարներ, որոնք կյանքի կոչելու դեպքում առավել սերտ կդառնա կապը մեր կայքից օգտվողների հետ: Միացեք մեզ և ծանոթացեք www.BabyHOME.am -ի հնարավորություններին:

Նմանատիպ նյութեր