211652_close_icon
views-count2480 դիտում article-date 19:39 19-05-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 18-ից 19-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 18-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 6-ը: Բացահայտվել է գողության 16, խարդախության 5, ավտոմեքենա փախցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական, յուրացման, շորթման, հարկերից խուսափելու և խուլիգանության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր