Առաջիկայում Գեղարքունիքում նոր մարզպետ կնշանակվի. «Ժողովուրդ»
2017.05.19 10:06


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարության որոշմամբ Ռաֆիկ Գրիգորյանն ազատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մարզպետի լիազորությունները ժամանակավորապես կկատարի նրա երեք տեղակալներից մեկը՝ Անդրանիկ Հակոբյանը: Գրիգորյանը ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
Գեղարքունիքի մարզպետի պաշտոնին առաջիկայում կնշանակվի ԱԺ Նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+