211652_close_icon
views-count25863 դիտում article-date 18:29 18-05-2017

Վրաերթ-վթար Շիրակի մարզում. վարորդը УАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել կայանված BMW -ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 18-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նահապետավան գյուղի բնակիչ Գևորգ Գրիգորյանը իր վարած УАЗ մակնիշի 34 ZL 195 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Արթիկ քաղաքի Տուֆագործների փողոցի 18/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Արթիկի բնակիչ, հետիոտն Սաթիկ Վարդանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Գ. Գրիգորյանը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Արթիկի բնակիչ Ազատ Մինասյանին պատկանող BMW մակնիշի 18 ԼՕ 066 համարանիշի ավտոմեքենային: Վրաերթի հետևանքով Ս. Վարդանյանը մարմնական վնասվածնքերով տեղափոխվել է Արթիկ բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նարեկ Մանանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր