211652_close_icon
views-count4958 դիտում article-date 16:06 18-05-2017

Բեյոնսեի ու նրա ամուսին JayZ-ի կարողությունը հասել է 1 մլրդ դոլարի. Forbes

Ամերիկացի երաժիշտներ Բեյոնսեի ու նրա ամուսին Շոն Քորի Քարթերի /JayZ/ ընդհանուր կարողությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը։ Այդ մասին հայտնում է Forbes-ը։ Ըստ ամսագրի տվյալների՝ Բեյոնսեն կուտակել է 350 մլն դոլար, ինչը թույլ է տվել նրան հայտնվել ԱՄՆ-ի ամենահաջողակ կանանց ցուցակում։ JayZ-ն ունի 810 մլն դոլար և հիփհոփի կատարողների վարկանշային աղյուսակում 2-րդ տեղում է։ Ամուսինների ընդհանուր կարողությունը այս պահին գնահատվում է 1.16 մլրդ դոլար։ Նրանք ունեն 5-ամյա դուստր՝ Բլու Այվիին և երգչուհին սպասում է երկվորյակի լույս աշխարհ գալուն։

Նմանատիպ նյութեր