211652_close_icon
views-count3232 դիտում article-date 17:05 17-05-2017

Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի չորս լողորդով

Լողի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հուլիսի 16-ից 30-ն անցկացվելիք ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված է լինելու չորս լողորդով: Վահան Մխիթարյանը հանդես կգա 50 մետր ազատ եւ բատերֆլայ ոճերում, Վլադիմիր Մամիկոնյանը՝ 100 մետր ազատ ոճում, Անի Պողոսյանը՝ 50 մետր ազատ ոճում եւ թիկնալողում, իսկ Ելենա Եսայանը՝ 50, 100, հավանական է նաեւ, 200 մետր բրաս լողաոճում: Հունիսի երկրորդ կեսին մեծահասակ ու պատանի լողորդները համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում:

Նմանատիպ նյութեր