211652_close_icon
views-count3933 դիտում article-date 16:03 17-05-2017

«Վեոլիա Ջուր»-ը «հասավ» Մարտունի. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Շինարարական աշխատանքները Վեոլիա Ջրի համակարգում օր օրի ակտիվանում են: Դրա մասին դատել կարելի է թեկուզ ԶԼՄ-ներում ընկերության գործունեության մասին պատմող հրապարակումներից: Մեր հերթական «կանգառը» Մարտունի քաղաքն է: Այստեղ Մոմչյան փողոցի 1-ին փակուղու անհատական տնատիրությունների համար տարիներ առաջ կառուցված ջրագծերը վաղուց էին կոռոզիայի ենթարկվել եւ հետագա շահագործման համար դարձել ոչ պիտանի: Վթարված խողովակների պատճառով շատ դեպքերում հնարավոր չէր լինում բաշխիչ ցանցում ապահովել բավարար ճնշում: Նաեւ դրանցից արտահոսող խմելու ջրի խնդիրն էր անհանգստացնում: Գումարած՝ ապօրինի միացումները, որոնց «լուման» ջրի կորստի գործում զգալի էր: Մի խոսքով, ջրամատակարարումը տարածքում խիստ անբավարար էր: Կանոնավոր ջրամատակարարում ապահովելու համար օրերս «Արևելք» տարածաշրջանի տնօրինության «Մարտունի» տեղամասի աշխատակիցների ուժերով փակուղում կառուցվեց 200 գծամետր պոլիէթիլենե ջրագիծ: Դրանից միացումներ տրվեցին անհատական տնատիրությունների ներքին ցանցերին, այնտեղ տեղադրվեցին դիտահորեր՝ ջրաչափով ու փականային հանգույցով: Եւ ջուրը հոսեց՝ առատ ու անկաշկանդ: Արդյունքում` փակուղում վերացավ ջրի տեխնիկական ու առեւտրային կորուստը, բարձրացավ ջրամատակարարման հուսալիությունը ու կարգավորվեց ջրի ճնշումը: Դժվարությունները մնացին հետեւում: Հուսանք, որ բնակիչները ոչ միայն խնայողաբար եւ լոկ ըստ նշանակության կօգտագործեն ջուրը, այլեւ այն խմելիս երբեմն-երբեմն կհիշեն, ինչպես ասում են, աղբյուր կառուցողին, կգնահատեն նրա աշխատանքը ու կվերաբերվեն ջրին, որպես կյանքի աղբյուրի: Վեոլիա Ջուր ՓԲԸ, Հանրային կապերի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր