211652_close_icon
views-count4419 դիտում article-date 16:15 17-05-2017

ԱՄՆ-ում «քաղաքական շիզոֆրենիա» է հասունանում, ստիպված կլինեմ նաև հանդիմանել Լավրովին. Վ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանին գաղտնի տվյալներ հաղորդելու շուրջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված մեղադրանքները, հայտնում է Interfax-ը։ Ըստ Պուտինի՝ ԱՄՆ-ում «քաղաքական շիզոֆրենիա» է հասունանում, իսկ հակառուսական կարգախոսների ֆոնին իրավիճակը, նրա խոսքով, ստեղծում են կամ հիմարները կամ էլ անխիղճ մարդիկ։ «Ի միջի այլոց, ես այսօր խոսել եմ Լավրովի հետ և ստիպված եմ լինելու դիտողություն անել նրան, քանի որ նա այդ գաղտնիքներով մեզ հետ չի կիսվել ոչ ինձ, ոչ էլ ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Շատ վատ բան էր դա նրա կողմից»,-մեջբերում է գործակալությունը ՌԴ նախագահի խոսքը։ Պուտինն առաջարկել է ԱՄՆ Սենատին տրամադրել Լավրովի հետ Թրամփի զրույցի ձայնագրությունները՝ պարզաբանելով, որ դա հնարավոր կլինի անել, եթե ԱՄՆ նախագահի վարչակազմը հավանության տա այդ քայլին։

Նմանատիպ նյութեր