211652_close_icon
views-count3556 դիտում article-date 16:33 17-05-2017

Թուրքիան երբեք չի ընդունի քրդերի հետ ԱՄՆ-ի միությունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ Տանը ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ ինքը երբեք չի ընդունի քուրդ-ամերիկյան հարաբերությունները, հաղորդում է BBC-ն։ Էրդողանի խոսքով՝ Մերձավոր Արևելքում «ահաբեկչական կազմակերպություններին տեղ չկա»։ Արտահայտությունը նա արել է՝ ակնարկելով 1 շաբաթ առաջ ԱՄՆ-ի կողմից Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարող Սիրիայի դեմոկրատական ուժերին զենք-զինամթերք տրամադրելու փաստը։ Նշենք, որ ամերիկյան իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ Սիրիայում կռվող քուրդ զինյալներին չեն համարում Քրդական աշխատավորական կուսակցության անդամներ և կշարունակեն նրանց զինել։

Նմանատիպ նյութեր