211652_close_icon
views-count7959 դիտում article-date 22:09 16-05-2017

Ուկրաինայի խորհրդարանը պատիժ է սահմանել գեորգևյան ժապավեն կրելու համար

Ուկրաինայի Գերագույն ռադան Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ է կատարել, որոնցով տուգանք է սահմանվում գեորգևյան ժապավեն պարաստելու, կրելու, հրապարակային կիրառելու համար: Այս մասին հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-39938736]BBC[/url] ռուսական ծառայությունը: Այսպիսով, գեորգևյան ժապավեն կրելու կամ հրապարակյին կիրառելու համար նախատեսվում է պատիժ՝ 850-ից մինչև 2.550 գրիվեն (32-ից մինչև 97 դոլար) տուգանք: Պատիժ է սահմանվում ոչ միայն ժապավենը հագուստի վրա կրելու, այլև այդ խորհրդանիշը զանգվածային միջոցառումների ժամանակ ցուցադրելու, պաստառների վրա նկարելու, բացիկների վրա պատկերելու, իրերի վրա փակցնելու, ավտոմեքենաների վրա կպցնեու, ԶԼՄ-ներում հրապարակելու, և մի շարք այլ դեպքերում: Բոլոր դեպքերում այդ ժապավենները ենթական են բռնագրավման: Մեկ տարվա ընթացքում կրկնակի իրավախախտման դեպքում նախատեսվում է 5.100 գրիվեն տուգանք կամ 15-օրյա կալանք: Այս օրինագծի հեղինակը Ուկրաինայի ռադայի պատգամավոր Անտոն Գարաշչենկոն է: Օրինագծի ընդունման անհրաժեշտության հիմնավորման մեջ նշվում է, որ գերոգևյան ժապավենը դարձել է կրեմլի քարոզչության անբաժան մասը: Նման օրինագիծ ընդունել է նաև Լատվիան: Երկու տարի առաջ Լատվիայի խորհրդարանը արգելել է գեորգևյան ժապավենի կիրառումը հասարակական միջոցառումների ժամանակ, անվանելով այն ռուսական նեոիմպերիալիզմի խորհրդանիշ:

Նմանատիպ նյութեր