211652_close_icon
views-count14912 դիտում article-date 16:38 16-05-2017

«ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը՝ Երևանում. EXCLUSIVE.am

Երևանի «Փարավոն» ժամանցային համալիրում 2017թ-ի հունիսի 6-ին կկայանա «Միսս ԱՊՀ 2017» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչը, որին կմասնակցեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ։ Նրանք հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։ EXCLUSIVE.am-ը այս իրադարձության կենտրոնում է և այժմ Ձեզ ենք ներկայացնում մանրամասներ՝ Հայաստանում կայանալիք այս մրցույթից: «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երկու բրենդային կազմակերպություններ՝ «Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա)՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի և «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալությունը (Երևան)՝ ի դեմս տնօրեն Նաիրի Մնացականյանի։ «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի նպատակն է. · բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհայինկինոարտադրության և նորաձևության ասպարեզում, · հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներն աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, ինչը «ՄԻՍՍ ԱՊՀ»-ի հաղթողին կընձեռի այդ ոլորտում առաջնային դերեր զբաղեցնելու հնարավորություն, · ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտում: Մրցույթի մրցանակային ֆոնդը ներառում է. · «ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ԱՊՀ լավագույն մոդել կոչումը, · նվերներ միջոցառման բազմաթիվ գործընկերների կողմից, · ճանաչված և առաջավոր գովազդային գործակալությունների գովազդների նկարահանմանը և նորաձևության ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն «ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում կլինեն 11 փորձառու մասնագետներ։ Ժյուրիի 3 անդամները կլինեն Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։ Գեղեցկության մրցույթի եզրափակչին հրավիրված կլինեն հայտնի բլոգերներ, նորաձևության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձևության քննադատներ, դիզայներներ և հայտնի աստղային դեմքեր՝ ՀՀ և ԱՊՀ երկրներից ժամանած. «ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի հյուրերի կազմում կլինեն հայտնի անձինք Ռուսաստանից, Հայաստանից և ԱՊՀ այլ երկրներից, այդ թվում՝ կինոյի և էստրադայի աստղեր, արվեստագետներ և բարձր նորաձևության մասնագետներ: «ՄԻՍՍ ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթը՝ թվերով. · մասնակից 13 երկիր, · ընտրական մրցույթներին մասնակցության 6 000 հայտ, · 25 միլիոնանոց լսարան, · 25 ինֆորմացիոն գործընկեր, · 16,2 մլն ՀՀ դրամ մրցանակային ֆոնդ, · 11,5 մլն ՀՀ դրամ գովազդային բյուջե։ «ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակիչը կկայանա ԱՊՀ Միջպետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ։ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոն, «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալություն: Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր