211652_close_icon
views-count4005 դիտում article-date 16:59 16-05-2017

Ուկրաինայում կարգելափակվեն «Одноклассники»-ն, «ВКонтакте»-ն և «Яндекс»-ը

Ուկրաինայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել ռուսական մի շարք ընկերությունների դեմ։ Պատժամիջոցները տարածվել են նաև «ВКонтакте»-ի, «Одноклассники»-ի և «Яндекс»-ի վրա, հաղորդում է BBC-ն։ Համապատասխան որոշումը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում»։ Ինտերնետ մատակարարներին հրահանգված է նշված ռեսուրսների, ինչպես նաև ABBYY էլեկտրոնային բառարանի և «Կասպերսկու լաբորատորիա» և «DrWeb» հակավիրուսային ընկերությունների հասանելիությունը արգելափակել։ Որոշումը ուժի մեջ կմտնի առաջիկա օրերին, Ուկրաինայի իշխանությունների պաշտոնական թերթում նրա հրապարակումից հետո։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայում բարեփոխումներն անհնարին կլինեն առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների։

Նմանատիպ նյութեր