211652_close_icon
views-count2840 դիտում article-date 16:51 16-05-2017

Նախարար Վահան Մարտիրոսյանը Չինաստանում հանդիպումներ է ունեցել խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մայիսի 14-15-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկին կատարած այցի ընթացքում հանդիպել է մի շարք խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների` քննարկելու տրանսպորտի, ճանապարհաշինության և ՏՏ ոլորտներում հնարավոր համագործակցության ուղղությունները: Չինական «Պոլի» ընկերության փոխնախագահ Դաի Նինգի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության հնարավորությունները: Առաջիկայում նախատեսվում է «Պոլի» ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան, որի ընթացքում էլ առավել համակողմանի կքննարկվեն համագործակցության ուղիները: Վահան Մարտիրոսյանը հանդիպել է նաև «Avic» ընկերության փոխնախագահ Վանգ Ռունլանին: Ընկերությունը մասնագիտացած է ենթակառուցվածքների նախագծման գործում: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ` ճանապարհաշինության ոլորտում հետագա համագործակցության ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր