211652_close_icon
views-count1818 դիտում article-date 16:27 16-05-2017

Թուրքական հետախուզությունը հայտնել է, որ ԻՊ-ը հարձակում է նախապատրաստում Բոսֆորի նեղուցով անցնող ռուսական նավերի վրա

Թուրքիայի հետախուզական ծառայությունը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հարձակում է ծրագրում բոսֆորի նեղուցում ռուսական նավերի վրա։ Այդ մասին հաղորդում է Haberturk թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ահաբեկիչները ամենայն հավանականությամբ կփորձեն հրթիռակոծել նավերը։ Ստամբուլի ոստիկանությունը մի շար միջոցառումներ է ձեռնարկել այդ ուղղությամբ, մասնավորապես, հսկողության տակ է վերցվել ավելի քան 100 կետ, որտեղից հնարավոր է հրթիռ արձակել Բոսֆորի նեղուցի ուղղությամբ։ Բացի այդ, ստուգվում են նեղուցով անցնող բոլոր նավերը։ Նախօրեին նշված նեղուցով առափնյա նավերի ուղեկցությամբ անցել է ռուսական ռազմածովային ուժերին պատկանող «Կեսար Կունիկով» ռազմական նավը։

Նմանատիպ նյութեր