211652_close_icon
views-count35851 դիտում article-date 13:00 16-05-2017

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Հաղպատ գյուղի վարչական տարածքում ապառաժ քարերի թափման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ մայիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններոմ Ալավերդի-Այրում ավտոճանապարհի Հաղպատ գյուղի վարչական տարածքում ապառաժ քարերի թափման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատն ու տեղի ճանշինականները։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը։ Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ ճանապարհը բացելու համար։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փակված ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 30 մետր, իսկ լայնությունը՝ 9 մետր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի մասին տեղում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը տեղեկություններ է փոխանցում նախարար Վահան Մարտիրոսյանին, իսկ նախարարն էլ Ճանշինի աշխատանքներին հետևում է օնլայն եղանակով։ *** 15։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ճանշինի աշխատակիցները հատուկ տեխնիկաների միջոցով ճանապարհն արդեն դարձրել են միակողմանի բաց և կարճ ժամանակում այն կլինի երկկողմանի երթևեկելի։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր