211652_close_icon
views-count2735 դիտում article-date 16:40 16-05-2017

Թուրքիայում պաշտոնատար անձանց ձերբակալություններ են ընթանում

Անկարայի դատախազության որոշմամբ Էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև Ազգային կրթության նախարարությունների մոտ 80 աշխատակիցների ձերբակալություններ են թույլատրվել։ Այդ մասին հայտնել է HaberTurk հեռուստաալիքը։ Միջոցառումներն իրականացվում են FETO կազմակերպության առաջնորդ, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գործունեության հետաքննության շրջանակներում։ Ձերբակալությունները սկսվել են այսօր առավոտյան։ Էներգետիկայի նախարարությունում կձերբակալվի 60 աշխատակից, իսկ Կրթության նախարարությունում՝ 25-ից ավելի աշխատակից, որնց մեծ մասն ուսուցիչներ են։

Նմանատիպ նյութեր