211652_close_icon
views-count2832 դիտում article-date 12:46 16-05-2017

Կայացել է ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։ Քննարկվել և հաստատվել են Հայաստանի Հանրապետութունում 2018-2020 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները և հարկաբյուջետային շրջանակը: Վերջինս առաջիկա 3 տարվա համար ձևավորվելու է առավել տնտեսական աճին նպաստող շեշտադրմամբ: Մասնավորապես, եթե տարիներ շարունակ պետական բյուջեի կապիտալ ծախսերը զիջում էին պետական բյուջեի պակասուրդի մակարդակին` հիմնականում պայմանավորված լինելով արտաքին շոկերին դիմակայելու հանգամանքով, ապա միջնաժամկետ ժամանակահատվածում այն գերազանցելու է պետական բյուջեի պակասուրդի մակարդակը: Փոխարենը ընթացիկ ծախսերը հնարավորինս չափավորվելու են, և առավելապես կարևորվելու է այդ ծախսերի իրականացման արդյունավետությունը: Միաժամանակ, հաստատվել են պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2018-2019 թթ. ճշգրտված և 2020 թ. կողմնորոշիչ չափաքանակները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր