211652_close_icon
views-count3406 դիտում article-date 13:51 16-05-2017

Washington Post-ը պատահաբար հրապարակել է Պենտագոնի ղեկավարի բջջային հեռախոսահամարը

Ամերիկյան Washington Post պարբերականը, որը հայտնի է հակաթրամփ տրամադրվածությամբ ու դեմ է հանդես գալիս երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությանը, այս անգամ հրապարակել է պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսի անձնական օգտաբգործման բջջային հեռախոսահամարը։ Թերթը գրում է, որ օրեր առաջ խմբագրություն է զանգահարել ընթերցողներից Փոլ Ռեդմոնդը և հայտնել, որ Թրամփի անվտանգության աշխատակից Քիթ Շիլլերի մասին տեղեկությունը ուղեկցվել է լուսանկարով, որում նա ձեռքին ունի մի քանի փաստաթղթեր, և լուսանկարի վրա երևում է, որ փաստաթղթերից մեկին ամրացված է գրություն՝ նախարար Մեթթիսի անունով ու բջջային հեռախոսահամարով։ Ավելի ուշ թերթի աշխատակիցների ցմեկը զանգահարել է նշված հեռախոսահամարով ու պրզվել է, որ այն հենց պատկանում է նախարար Մեթթիսին։ -Ես զանգահարեցի։ Ավտոպատասխան էր, դա նա էր,-մեջբերում է թերթը լրագրողի խոսքը և հավելում,-Մենք պետք է երջանիկ լինենք, որ ռուսներից ավելի շուտ տեսանք այդ հեռախոսահամարը։ Նշվում է, ոչ հոդվածից այդ լուսանկարը հանվել է։

Նմանատիպ նյութեր