211652_close_icon
views-count8356 դիտում article-date 21:50 15-05-2017

Դին Լիժենը միանձնյա գլխավորում է ՖԻԴԵ-ի Մոսկվայի «Գրան պրի» մրցաշարի աղյուսակը

Հանգստյան օրերին Մոսկվայում տեղի ունեցան ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի 2-րդ և 3-րդ տուրերի պարտիաները: 3-րդ տուրից հետո աղյուսակը սկսեց միանձնյա գլխավորել Չինաստանը ներկայացնող Դին Լիժենը, ով 3 հնարավորից իր ակտիվում գրանցել է 2.5 միավոր: Սալեմ Սալեհը, Շահրիյար Մամեդյարովը և Պյոտր Սվիդլերը առաջատարից հետ են մնում կեսական միավորով և կիսում են 2-4-րդ հորիզոնականները: 10 շախմատիստ՝ Հոու Յիֆանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Բորիս Գելֆանդը, Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը, Թեյմուր Ռաջաբովը, Եվգենի Տոմաշևսկին և Ջոն Լյուդվիգ Համերը վաստակել են 1.5-ական միավոր և կիսում են 4-14-րդ հորիզոնականները, 1-ական միավոր վաստակած Յան Նեպոմնյաշչին, Պենտալա Հարիկրիշնան և Մայքլ Ադամսը ընթանում են 15-17-րդ հորիզոնականներում, իսկ Էռսեստո Ինարկիևը կես միավոր եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ փուլի խաղային օրերն են մայիսի 12-17-ը և 19-21-ը: Մայիսի 18-ը հանգստյան օր է: Պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 15:00-ին: «Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր