211652_close_icon
views-count8231 դիտում article-date 22:51 15-05-2017

Հայաստանյան 3 համալսարաններ Բեռլինում առաջին անգամ մասնակցեցին «Study World – 2017» ամենամյա միջազգային ցուցահանդեսին

Մայիսի 12-ից 13-ը Բեռլինում կայացավ «Study World–2017» ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցեցին մոտ 150 համալսարաններ աշխարհի տարբեր երկրներից: Գերմանիայում ՀՀ դեսպանության և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) աջակցությամբ Հայաստանից առաջին անգամ վերոնշյալ միջոցառմանը մասնակցեցին Երևանի պետական համալսարանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը: Ցուցահանդեսի շրջանակներում հայաստանյան ԲՈՒՀ-երը ներկայացրեցին իրենց կրթական ծրագրերը, Հայաստանում ուսանելու հնարավորություններն ու առավելությունները

Նմանատիպ նյութեր