211652_close_icon
views-count9567 դիտում article-date 23:14 15-05-2017

Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը հաղթեց Սոչիի թիմին. վաղը կկայանա եզրափակիչ հանդիպումը

Գագրա քաղաքում մայիսի 10-ին մեկնարկած ֆուտբոլի վետերանների 6-րդ միջազգային մրցաշարում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը այսօր՝ մայիսի 15-ին, կրկին հաղթանակ է տոնել: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այսօր կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ մեր թիմը հանդիպել է ՌԴ Սոչիի թիմի հետ և վստահ հաղթանակ տարել՝ 3-0 հաշվով: Վաղը՝ մայիսի 16-ին, կկայանա եզրափակիչ հանդիպումը, որտեղ մեր թիմի մրցակիցը կլինի Պյատիգորսկի թիմը: Հիշեցնենք, որ Արցախի հավաքանը մայիսի 12-ին արդեն հանդիպել է Պյատիգորսկի թիմի հետ և խաղն ավարտվել էր ոչ-ոքի արդյունքով: Նշենք, որ անցած տարի, Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հիշատակին նվիրված, ֆուտբոլի վետերանների 5-րդ մրցաշարում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը գրավել էր 2-րդ պատվավոր տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի և գավաթի: [url=http://artsakhpress.am/arm/news/66520/arcakhi-futboli-veteranneri-havaqakany-haxtec-sochii-timin-vaxy-kkayana-ezrapakich-handipumy.html] Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր