211652_close_icon
views-count6012 դիտում article-date 19:32 15-05-2017

Ի՞նչ է WanaCrypt0r 2.0 վիրուսը և ինչո՞ւ է այն գրոհում հարյուր հազարավոր համակարգիչներ ողջ աշխարհում

Գլոբալ հաքերային հարձակումը՝ մոտ 50 հազար դեպք, տեղի է ունեցել ողջ աշխարհի ընկերությունների, պետական հաստատությունների և մասնավոր անձանց համակարգիչների հանդեպ: Տուժել է նվազագունը 99 երկիր, այդ թվում՝ Բրիտանիան, Ռուսաստանը, Իսպանիան, Ուկրաինան և Թայվանը, գրում է Guardian բրիտանական թերթը: Ընդ որում The Wall Street Journal թերթը վախենում է, որ գլխավոր անախորժությունները դեռ առջևում են: Թերթը գրում է, որ վիրուսի նորացված տարբերակը կարող է մասշտաբային գրոհ սկսել այսօր՝ մայիսի 15-ին, աշխատանքային շաբաթվա սկզբին: [b]Ինչպե՞ս է աշխատում վիրուսը[/b] Մինչ այժմ անհայտ վիրուսն, ընկնելով օգտատիրոջ համակարգիչ, փակում է բոլոր ֆայլերի հասանելիությունը, հետո փրկագին է պահանջում ֆայլերը ետ վերադարձնելու համար: Փրկագնի արժույթը վիրտուալ բիթքոիններն են, որոնց միջոցով գործարքին հետևել գրեթե անհնար է: Չարագործների զոհ են դարձել բրիտանական առողջապահական համակարգի հաստատությունները, ռուսական ներքին գործերի նախարարությունը, բջջային կապի օպերատորները: [b]Ինչպե՞ս է տարածվում վիրուսը[/b] Սովորաբար վիրուսը սովորական տեքստային և PDF ֆայլերի մեջ է լինում, որոնք գալիս են email-ին, և ոչինչ չկասկածող օգտատերը բացում է ֆայլը: Սակայն կան նաև շատ դեպքեր, երբ համակարգիչ սկզբում այլ լվիրուս է ներթափանցում, և այն արդեն ճանապարհ է հարթում WanaCrypt0r 2.0-ի համար: [b]Ի՞նչ գումար են պահանջում որպես փրկագին[/b] WanaCrypt0r 2.0-ն սովորաբար պահանջում է $300-ին համարժեք բիթոքոին վճարել: Հենց գումարը վճարվում է, ֆայլի հասանելիությունը վերականգնվում է: Չնայած դա էլ միշտ չէ, որ աշխատում է: «Հաքերներն այնպիսի մարդիկ չեն, որոնց հեղինակությունը կարող է անթերի անվանվել», – գրում է Guardian-ը: [b]Կարելի՞ է ինչ-որ կերպ պաշտպանվել վիրուսից[/b] Այո: Հաքերներն օգտվել են Microsoft ընկերության օպերացիոն համակարգի խոցելիությունից, և ընկերությունը վիրուսից լրացուցիչ պաշտպանություն է արդեն թողարկել: Ծրագիրը կոչվում է WannaCry: Սակայն մինչ այժմ ընդամենը մի քանի կազմակերպություն է աշխարհում գնել այդ ծրագիրը: Մասնագետներն ասում են, որ երբեմն դա կապված է միջոցների սղության, սակայն առավել հաճախ՝ «մենեջերների տխրահռչակ դանդաղկոտության հետ», գրում է Guardian-ը: [url=https://jam-news.net/?p=37886&lang=hy] JAMnews[/url]

Նմանատիպ նյութեր