211652_close_icon
views-count3573 դիտում article-date 16:40 15-05-2017

Վեց հրաձիգ կմասնակցի աշխարհի երիտասարդական առաջնությանը

Երիտասարդ հրաձիգները պատրաստվում են աշխարհի առաջնությանը: Սակայն մինչեւ տարվա գլխավոր ստուգատեսը, մարզիկները լավագույնի կոչման համար պայքարեցին Հայաստանի առաջնությունում: Հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ լավ արդյունքներ գրանցեցին այն մարզիկները, որոնց հետ հույսեր են կապում: Հենց այդ լավագույններից վեցն էլ մասնակցելու են աշխարհի առաջնությանը. «Աշխարհի առաջնությունում հանդես կգան Նարեկ Ադամյանը, Վրեժ Թորոսյանը եւ Հայկ Բաբայանը (երեքն էլ` օդամղիչ հրացան), Ալլա Պողոսյանը (օդամղիչ հրացան), Բենիկ Խլղաթյանը եւ Զավեն Իգիթյանը (օդամղիչ ատրճանակ): Հայաստանի առաջնությունում նրանց մասնակցությունից շատ գոհ եմ: Ալլա Պողոսյանը նոր ռեկորդ սահմանեց, Բենիկ Խլղաթյանը չեմպիոն դարձավ, առաջ անցնելով իրենից ավելի փորձառու Զավեն Իգիթյանից: Եթե նման արդյունքներ ունենանք աշխարհի առաջնությունում` կլինենք եզրափակիչներում: Կմասնակցենք ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարին: Հայաստանի առաջնությունում շատ լավ հանդես եկավ նաեւ Հովհաննես Մարգարյանը (վազող թիրախ): Նա, երկու վարժություններում բարձր ցուցանիշներով զբաղեցրեց առաջին տեղը»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը: Մինչեւ աշխարհի առաջնությունը երիտասարդ հրաձիգները հագեցած ծրագիր ունեն. «Հունիսի 7-10-ը կմասնակցենք Լեհաստանի բաց առաջնությանը: Այնուհետեւ նույն երկրում հավաք կանցկացնենք Լատվիայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի հավաքականների հետ: Մեր հրաձիգները կմարզվեն բարձրակարգ մարզիկների հետ եւ փորձ ձեռք կբերեն»,-հայտնեց մարզիչը: Աշխարհի առաջնությունը կկայանա հունիսի 22-29-ը Գերմանիայի Զուլ քաղաքում:

Նմանատիպ նյութեր