211652_close_icon
views-count2889 դիտում article-date 16:35 15-05-2017

Նախարար Սուրեն Կարայանը Պեկինում մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին

Պեկինում մայիսի 14-ին կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովին հայկական պատվիրակության կազմում է եղել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Սուրեն Կարայանը մասնակցել է պլենար նիստին և «Անարգել առևտրի խթանում» և «Ֆինանսական ինտեգրման խթանում» խորագրերով պանելային քննարկումներին: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը համաժողովի ընթացքում հանդիպել և քննարկումներ է ունեցել իր գործընկերների՝ մի շարք պետությունների էկոնոմիկայի նախարարների հետ: Համաժողովի շրջանակներում նախարար Կարայանը հանդիպել է տարբեր ազգային կորպորացիաների ղեկավարների հետ՝ քննարկելու Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարները: Համաժողովին մասնակցում են 29 երկրի ղեկավարներ, 130 երկրների կառավարության ներկայացուցիչներ, 70 միջազգային կազմակերպություններ և այլ ընկերություններ: Պեկինի համաժողովում քննարկվում են առևտրային ճանապարհներ ստեղծելու ծրագրերը, որոնք կանցնեն «Մետաքսի ճանապարհի» երթուղիներով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր