211652_close_icon
views-count8908 դիտում article-date 23:15 14-05-2017

Ռոհանիի վարկանիշն ընկել է. թեկնածուներից ոչ ոք չի հավաքի 50%-ից ավելի ձայն. euronews

Իրանի նախագահ և նախագահի թեկնածու Հասան Ռոհանին, որն առաջադրվել է երկրորդ անգամ, երեկ Թեհրանի «Ազադի» մարզահամերգային համալիրում կազմակերպված հավաքի ժամանակ, որին ներկա էին 12.000 մարդ, կոչ է արել հայրենակիցներին քվեարկել իր օգտին, որպես խաղաղության և կայունության թեկնածուի: Այս մասին հայտնում է [url=http://ru.euronews.com/2017/05/14/iran-presidential-campaign-breaks-boundaries]euronews[/url]-ը: «Մենք թույլ չենք տա, որ Իրանը կրկին մեկուսացվի: Մենք ցանկանում ենք ունենալ կառուցողական և արդյունավետ հարաբերություններ աշխարհի հետ»,- ասել է Ռոհանին: Ռոհանիի հիմնական մցակիցներն են Իրանի գլխավոր դատախազ, պահպանողական թեկնածու Էբրահիմ Ռայիսին և Թեհրանի քաղաքապետ Բահեր Գալիբաֆը: Վերջիններս անցած ուրբաթ կազմակերպված հեռուստաբանավեճերի ժամանակ մեղադրել են գործող նախագահին կոռուպցիայի մեջ և քննադատել ներկա կառավարության տնտեսական քաղաքականությունը: Հեռուսատաբանավեճերից հետո սոցիոլոգներն արձանագրել են նախագահ Ռոհանիի վարկանիշի անկում: Հարցումների տվյալներով` թեկնածուներից ոչ ոք առաջին փուլում 50 %-ից ավելի ձայն չի հավաքի: Նշենք, որ Իրանի նախագահի ընտրություններն անցկացվելու են առաջիկա ուրբաթ օրը` մայիսի 19-ին:

Նմանատիպ նյութեր