211652_close_icon
views-count7903 դիտում article-date 22:40 14-05-2017

Վրացիների 63 տոկոսը Վրաստանի համար ամենամեծ սպառնալիք է համարում Ռուսաստանը

Վրաստանի քաղաքացիների մեծ մասը երկրի համար առավել մեծ սպառնալիք է համարում Ռուսաստանը։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն: ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հարցումների համաձայն՝ քաղաքացիների 63 տոկոսը երկրի համար ամենամեծ սպառնալիք է համարում Ռուսաստանը։ Հարցվածների 6 տոկոսը սպառնալիք է համարել Թուրքիան, 5 տոկոսը՝ ԱՄՆ-ը, 1-­ական տոկոս ստացել են Հայաստանը, Իրանը և հենց Վրաստանը։ NDI-ն Վրաստանի 2 հազար 493 քաղաքացիների հետ հարցումներն իրականացրել է ապրիլի 7-28-ն ընկած ժամանակահատվածում:

Նմանատիպ նյութեր