211652_close_icon
views-count49073 դիտում article-date 21:32 14-05-2017

Մարտական դիրքում հայտնաբերվել է ՊՆ զինծառայողի դին. մահացու հրազենային վնասվածքով

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ այսօր՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Ա. Արշակյանի մահվան հանգամանքները: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Նմանատիպ նյութեր