211652_close_icon
views-count14689 դիտում article-date 13:45 14-05-2017

Փչացել էր նախարարին ու 100 արվեստագետների Գյումրու թատրոն տեղափոխող ավտոբուսը, բայց դա չխանգարեց, որպեսզի լեփլեցուն դահլիճը ականատես լիներ ֆուրորի.Aravot.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 13-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Հակոբ Պարոնյանի «Շողոքորթը» պիեսի առաջնախաղը, որը դիտելու էր շտապել նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու մշակույթի ոլորտի 100 ներկայացուցիչ։ Ի դեպ, Արմեն Ամիրյանին ու նրա շրջապատի մարդկանց ոչ թե հրավիրել էին աճեմյանցիները, այլ նրանք բոլորը տոմսեր էր գնել, որը արժեր 2500 դրամ: Նախքան ներկայացումը Աճեմյանի անվան թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը հանդես եկան ասուլիսով։ Արմեն Ամիրյանը ասուլիսին հազիվ հասցրեց գալ․ բանն այն է, որ նրանց Գյումրի տեղափոխող մեքենան փչացել էր ճանապարհին։ Աճեմյանցիները ասուլիսի սրահը յուրահատուկ էին ձևավորել․ լրագրողներին դիմավորում էին «Շողոքորթը» պիեսի դերակատարների թղթյա կերպարները։ Ինչպես ներկայացրեցին աճեմյացիները, այս ներկայացման ծախսերն անցել են երկու միլիոնը, նոր զգեստներ են կարվել, նոր նկարչական ձևավորում է պատրաստվել։ Ըստ թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի, որպես առաջնախաղ՝տոմսերի արժեքն ավելի բարձր է, մեկ տոմսի արժեքը 2500 դրամ էր, թեև, ըստ տնօրենի, իրենք սովորաբար տոմսեր ունեն բոլոր խավերի համար։ Նշենք, որ թեկուզև գյումրեցիների համար բավական թանկ էին առաջնախաղի տոմսերը, դրանք սպառվել էին դեռ երկու օր առաջ: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/05/13/885216/]այստեղ[/url] Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի Տեսանյութը՝ Aravot.am-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր