211652_close_icon
views-count28134 դիտում article-date 18:30 14-05-2017

Արտակարգ դեպք Երևանում. ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ խոշոր հրդեհ է տեղի ունեցել. հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում կրակի տարածումը կանխվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի մոտ կուտակված փայտ է այրվում և կա վտանգ, որ հրդեհը կտարածվի հարևանությամբ գտնվող սեփական տներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մի քանի մարտական հաշվարկներով՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Ղալաչյանի գլխավորությամբ: Հրշեջները կարողացել են ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանխել կրակի տարածումը, այնուհետև մեկուսացնել և մարել այն: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր