211652_close_icon
views-count38449 դիտում article-date 19:45 13-05-2017

ԵՊՀ-ի մարզադահլիճում ֆուտզալի Հայաստանի առաջնության եզրափակիչ հանդիպումը անցավ լարված մթնոլորտում. «Չարբախ»-ը պարտվեց «Լեո»-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 13-ին, Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում տեղի ունեցավ ֆուտզալի Հայաստանի առաջնության եզրափակիչ 1-ին հանդիպումը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցում էին <<Լեո>> և <<Չարբախ>> թիմերը: Հանդիպումը անցավ լարված մթնոլորտում, և երկու թիմերն էլ պայքարում էին հաղթանակի համար: 1-ին խաղակեսն ավարտվեց 1:0 հաշվով` ի օգուտ <<Չարբախ>>-ի, 2-րդ խաղակեսում <<Չարբախ>> թիմի ֆուտբոլիստները ևս երկու գնդակ ուղարկեցին <<Լեո>> թիմի դարպասը, սակայն քանի որ ֆուտբոլում նույնպես լինում են անակընկալներ, ու մինչ <<Չարբախ>> թիմի երկրպագուները ոգևորում էին իրենց թիմին, անակընկալ գրանցվեց: <<Լեո>> թիմը երեք պատասխան գնդակ ուղարկեց <<Չարբախ>> թիմի դարպասն ու խաղն ավարտվեց ոչ- ոքի: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով, իսկ հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց «Լեոն» 3:2 հաշվով: Այս թիմերի միջև երկրորդ հանդիպումը կկայանա մայիսի 20-ին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 398+
398+

Նմանատիպ նյութեր