211652_close_icon
views-count11534 դիտում article-date 20:42 13-05-2017

Ստամբուլում մի խումբ մահմեդականներ պահանջել են Սուրբ Սոֆիայի տաճարը մսկիթի վերածել

Ստամբուլում մի խումբ մահմեդականներ աղոթել են (նամազ) Սուրբ Սոֆիայի տաճարի մոտ` պահանջելով այն մսկիթի վերածել: Այդ մասին գրում է Газета-ն: Նշվում է, որ մահմեդականների խումբն այնտեղ է հավաքվել առավոտյան: Ներկայումս տաճարը ծառայում է ոչ թե որպես քրիստոնեական տաճար, այլ որպես թանգարան: Կոստանդնուպոլսի գրավումից հետո այն որոշ ժամանակ ծառայել է որպես մսկիթ: Ըստ տեղեկության` ցույցը կազմակերպել է Anatolia Youth Association-ը: Իրենց աղոթքում նրանք պահանջել են տաճարը նորից մսկիթի վերածել: Հիշեցնենք, որ տաճարը կառուցվել է 532-537 թթ:

Նմանատիպ նյութեր