211652_close_icon
views-count18728 դիտում article-date 18:30 13-05-2017

Ինչո՞ւ է ավազակային հարձակում կատարած անձանց նկատմամբ առաջադրված մեղադրանքը, որոնցից մեկը եղել է ժամկետային զինծառայող, քննիչը փոխել ավելի թեթև հոդվածով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2016 թվականի մարտի 13-ին Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում ավազակային հարձակման ենթարկված 65-ամյա Հուտո Ալոյանն ու նրա կինը՝ 65-ամյա Ազնիֆ Նամոյանը, ստացել էին ծանր մարմնական վնասվածքներ: Ստացված վնասվածքների պատճառով Հ. Ալոյանը 4 օր մնացել էր կոմայի մեջ: Քանի որ ավազակային հարձակում կատարողներից մեկը եղել էր ժամկետային զինծառայող, քրեական գործը հարուցվել էր ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության գլխավոր դատախազության չորրորդ կայազորային քննչական վարչությունում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սկզբում ավազակային հարձակում կատարողներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ (մյուսին 1-ին) մասի 2-րդ կետով: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Հ. Ալոյանն ասաց, թե դատարանում են իմացել, որ գործն ավազակային հարձակումից դարձել է գողություն՝ այն դեպքում, երբ իրենց պատճառվել են այդքան ծանր մարմնական վնասվածքներ: Վերջում նա խնդրեց ՀՀ գլխավոր դատախազության, ինչպես նաև մյուս օրինապահ մարմինների ուշադրությունը այս գործին, որպեսզի մեղավորները պատժվեն այն արարքի համար, ինչը գործել են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր