211652_close_icon
views-count6933 դիտում article-date 18:52 13-05-2017

Վենեսուելայում տարեցները փողոց են դուրս եկել` ի նշան բողոքի

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում և այլ քաղաքներում հազարավոր տարեց մարդիկ դուրս են եկել փողոց` ի նշան իշխանությունների գործողությունների և տնտեսական ճգնաժամի խորացման դեմ բողոքի: Այդ մասին գրում է Газета-ն: Ոստիկանները պղպեղի սփրեյ են կիրառել, ինչպես նաև արգելափակել կենտրոնական փողոցի մուտքը: Նշվում է, որ ցուցարարները բռնություն են ցուցաբերել և պահանջել հարգանք իրենց նկատմամբ: Վենեսուելայում այսօր առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կա, այդ թվում ` դեղորայքի: Ենթադրվում է, որ ծեր մարդիկ հատկապես տուժել են առողջապահական համակարգի ճգնաժամի պատճառով:

Նմանատիպ նյութեր