211652_close_icon
views-count36878 դիտում article-date 17:02 13-05-2017

Ինչո՞ւ Տիմատին բեմ չբարձրացավ. պարզաբանում է երգիչը. Քրիստինա Սի-ն, L՛ONE-ը և MOT-ը, սակայն, ելույթ ունեցան Երևանում. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. EXCLUSIVE.am

Մայիսի 12-ին, ինչպես նախապես հայտարարված էր, Black Star-ի աստղեր Տիմատին, Քրիստինա Սի-ն, L'ONE-ը և MOT-ը համերգով պետք է հանդես գային Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մինչ Black Star-ի աստղերի ելույթը, ներկաների համար գեղեցիկ ռիթմերով հանդես եկավ DJ Smoke-ը, որից հետո արդեն ներկաներին միացան Քրիստինա Սի-ն, L'ONE-ը և MOT-ն ու ներկայացրեցին գեղեցիկ և շքեղ համերգային շոու: Երբ արդեն ժամանակն էր, որ ելույթ պետք է ունենար Տիմատին, երգչին կից աշխատակիցը բեմ բարձրացավ և հայտարարեց, որ Տիմատին չի կարող երգել, քանի որ տեխնիկական խնդիրներ են առաջացել: Այս հայտարարությունից հետո երկրպագուների զայրույթը տեղի տվեց, և նրանք սկսեցին շշեր նետել բեմ: EXCLUSIVE.am-ը առաջիկայում կապ կհաստատի կազմակերպիչների հետ՝ պարզելու, թե ինչով է պայմանավորված Տիմատիի բեմ չբարձրանալը: Րոպեներ առաջ երգիչը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Երկու ժամվա սպասման արդյունքում և վառված սնուցման բլոկների և ջրով լցված երաժշտական քարտերի պատճառով իմ ելույթը չկայացավ: Մենք տեղափոխում ենք համերգը, որի մասին կհայտարարենք հաջորդ շաբաթ: Պահպանեք ձեր տոմսերը: Հայցում ենք ձեր ներողամտությունը ամբողջ թիմի անունից այս միջադեպի համար, որը մեզնից կախված չէր»։ Հիշեցնենք, որ երգիչը մայիսի 12-ին, ժամը14։00-ի սահմաններում, արդեն Երևանում էր, և մենք ներկայացրել էինք նրա, L'ONE-ի և MOT-ի [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/12/1066817/]ժամանման լուսանկարները[/url]: Ինչևիցե, Տիմատին ելույթ չունեցավ, բայց մյուս աստղերը ներկաներին պարգևեցին անմոռանալի րպեներ: Թե ինչպես է անցել համերգային շոուն, EXCLUSIVE.am-ը ներկայացնում է ամբողջական բացառիկ ֆոտոռեպորտաժ: Նյութը, լուսանկարները և տեսանյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 253+
253+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր