211652_close_icon
views-count2558 դիտում article-date 12:22 13-05-2017

Հռոմի պապը սրբադասում է «Ֆաթիմայի հրաշքի» վկաներ՝ Ֆարնսիշկուին և Ժաստինային

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր մայիսի 13-ին սրբադասելու է երկու մանկահասակ հովիվների, որոնց, պորտուգալական Ֆաթիմա քաղաքում ուղիղ 100 տարի առաջ 1917թ մայիսի 13-ին հայտնվել է Սուրբ Կույս Մարիամը և պատմել XX դարի իրադարձությունների մասին: Այս մասին հայտնում է «Ռադիո Վատիկանը»: Պորտուգալացի հովիվների՝ Ժաստինայի և Ֆրանչեսկուի սրբադասման արարողությունը տեղի է ունենալու Ֆաթիմայում պատարագի ժամանակ, որն անցկացնելու է Հռոմի պապը: Այս օրերին Ֆաթիմայում հավաքվել են մեկ միլիոնից ավելի հավատացյալներ: Պապն ուրբաթ օրը ուղղաթիռով Լիսաբոնից ժամանել է Ֆաթիմա: Երեկոյան ժամերգության ժամանակ Պապը Սուրբ Կույս Մարիամի հայտնվեու վայրում կառուցված եկեղեցում խոսել է հասարակական ներդաշնակության և խաղաղության մասին: Ինչպես պնդում է կաթոլիկ եկեղեցին, 1917թ. մայիսի 13-ին Ֆաթիմա քաղաքի մերձակայքում մանկահասակ հովիվներ Ֆրանսիշկուին և Ժաստինային, ինչպես նաև՝ նրանց զարմիկ Լուսիին հայտնվել է Աստվածամայրը: Նա պատմել է Ռուսաստանի հեղափոխության, առաջին աշխարհամարտի ավարտի, երկրորդ աշխարհամարտի մասին, ինչպես նաև՝ Հռոմի պապի նկատմամբ մահափորձի մասին: [img]http://shamshyan.com/ups/images/0007951001494665104962529.jpg[/img] [i]Ձախից աջ՝ Ժաստինա, Ֆարնսիշկու, Լուսի (Ֆաթիմայի հրաշքի ականատեսները)[/i] Ֆրանսիշկուն և Ժաստինան մահացել են 1918թ. համաճարակից: Նրանց երանելի դասելու արարողությունն իրականացվել է 2000թ. Հովհաննես-Պողոսի օրոք: «Ֆաթիմայի երեք գաղտնիքները» գրի առած Լուսի դոս Սանտոշի բեատիֆիկացիան սկսվել է նրա մահից հետո՝ 2005թ.: Լուսին ամբողջ կյանքն անցկացրել է Կոիմբրե մենաստանում: Նրա գրի առած հայտնության շուրջ մինչ այսօր չեն դադարում վիճաբանությունները: Կաթոլիկ եկեղեցին ֆաթիմական հայտնությունը պաշտոնապես ճանաչել է «վստահության արժանի»: Ֆաթիմայի գաղտնիքները դիտարկվում են որպես ազնիվ հայտնություներ: 1981թ. մայիսի 13-ին թուրք ծայրահեղականի արձակած գնդակից վիրավորված Հովհաննես-Պողոս II-ը գտնում էր, որ ողջ է մնացել Կույս Մարիամի հրաշագործության շնորհիվ, և որ Ֆաթիմայի երրորդ գաղտնիքում նշվում է հենց այդ մահափորձի մասին: Պապը իր մարմնից հանված փամփուշտը նվիրաբերել է Ֆաթիմա քաղաքին:

Նմանատիպ նյութեր