211652_close_icon
views-count3481 դիտում article-date 11:30 13-05-2017

Փհենյանը պատրաստ է երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ «բարենպաստ պայմաններ ապահովելու դեպքում»

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ պատրաստ է «բարենպաստ պայմաններi դեպքում» երկխոսություն վարել Միացյալ Նահանգների վարչակազմի հետ։ Այդ մասին հաղորդում է Ronhap գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյա Չխո Սոն Խուեին։ Նշվում է, որ Սոն Խուեն, ով միջուկային հարցերով բանակցությունների հյուսիսկորեական պատվիրակության անդամ է, հանդիպում է ունեցել լրագրողների հետ, երբ վերադառնում էր Նորվեգիայից և նման հայտարարություն արել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Kyodo գործակալությանը հայտնել էր, որ պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ պայմանով, որ Փհենյանը հրաժարվի միջուկային ծրագրից։

Նմանատիպ նյութեր