211652_close_icon
views-count5775 դիտում article-date 09:57 13-05-2017

Ադրբեջանի զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ավելի քան 2300 կրակոց է արձակել. Արցախի ՊՆ

Մայիսի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հարավային ուղությամբ կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր