211652_close_icon
views-count44647 դիտում article-date 23:11 12-05-2017

Արտակարգ դեպք Երևանում. քամու հետևանքով բարդին կոտրվել և ընկել է 3-րդ հարկի պատշգամբի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:08-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսահակյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում քամու հետևանքով բարդին կոտրվել և ընկել է 3-րդ հարկի պատշգամբի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների և Երևանի կանաչապատման ընկերության աշխատակիցների համատեղ գործողությունների շնորհիվ՝ վերամբարձ կռունկի օգնությոմբ, բարդին անվնաս հեռացվել է պատժգամբի վրայից: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր