211652_close_icon
views-count151364 դիտում article-date 20:58 12-05-2017

Մինչ հանրապետությունում կեղծ տեղեկություններ են տարածում, թե Մհեր Սեդրակյանն իր ընտանիքով արտագաղթել է Շվեյցարիա, նրա որդին այսօր Էրեբունի վարչական շրջանում մասնակցում էր «Լավ Հայաստան ունենալու» միջոցառմանը

Ավելի լավ Հայաստան ունենալու համար ամենակարճ ճանապարհը կրթությունն է: Ահա այս կարգախոսով արդեն երկրորդ տարին է` «Սեդրակյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռությամբ իրականացվում է «Էրեբունի առաջադեմ դպրոցականների բարձրագույն կրթության խրախուսական» մրցույթը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի աշակերտերներն իրենց գիտելիքներով են մրցում: Հաղթողները վերջում ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր են ստանում: Մրցույթն անցկացվում է մեկ օր՝ երեք քննափուլով: Ստուգվում են հայոց լեզվի, պատմության և մաթեմատիկայի գիտելիքները: «Սեդրակյան» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Հայրապետյանի խոսքով՝ աշակերտների ակտիվությունն ու հետաքրքությունը թե՛ նախորդ, և թե՛ այս տարի բավականին մեծ է: Եռօրյա աշխատանքներից հետո ամփոփված մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են: Հաղթողները երեքն են, առաջին մրցանակակիրը թիվ 17 դպրոցն է ներկայացնում՝ Մելինե Հակոբյանն է: Վերջում հավելենք, որ մրցույթի նախաձեռնողները խոստանում են, որ հաջորդ տարի ծրագիրը ընդլայնելու է աշխարհագրությունը: Այն ընդգրկելու է ողջ Երևանը: [url=http://newsbook.am/?p=105776%2Flav%20hayastanvo%D6%82nenalu%20amenakarch%20chanaparhy%20krtutyun%20e%20davit%20sedrakyan%20tesanyut&l=am]Newsbook[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր