211652_close_icon
views-count12060 դիտում article-date 23:09 12-05-2017

Վրաստանը խոսքի ազատության մակարդակով 64-րդն է աշխարհում, Հայաստանը 79-րդը, Ադրբեջանը՝ 162-րդը

Աշխարհում խոսքի ազատության վիճակի վարկանիշում, որն ամեն տարի կազմում է «Լրագրողներ առանց սահմանների» հեղինակավոր կազմակերպությունը, ընդհանուր առմամբ ներառվել է 189 երկիր: Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանն այդ ցուցակում զբաղեցնում են համապատասխանաբար 64-րդ, 79-րդ և 162-րդ տեղերը: Առաջատար եռյակը հետևյալն է՝ Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա: Ցուցակը փակում են Հյուսիսային Կորեան, Էրիթրեան և Թուրքմենստանը: Զեկույցի հեղինակները նշում են անհանգստացնող համաշխարհային միտումները՝ մեդիապարբերականների և լրագրողների հանդեպ ագրեսիա, խոսքի ազատության ճնշում և ավտորիտար ռեժիմների ամրապնդում: Վերջին 5 տարվա ընթացքում նման դեպքերի քանակն աճել է 14,4%-ով: Խոսքի ազատության ոլորտում վատթարացում է նկատվել հետազոտված երկրների գրեթե երկու երրորդում: Ընդ որում, այդ միտումներն առավել վառ են արտահայտվել ժողովրդավարական երկրներում: [url=https://jam-news.net/?p=37225&lang=hy]JAMnews[/url]

Նմանատիպ նյութեր