211652_close_icon
views-count2967 դիտում article-date 15:51 12-05-2017

ԱՄՆ-ն ԱՄԷ-ին կվաճառի Patriot PAC-3 և GEM-T տիպի զենիթային հրթիռներ. գործարքը գնահատվել է 2 մլրդ դոլար

ԱՄՆ-ի Պետդեպը հավանության է արժանարել Արաբական Միացյալ Էմիրություններին Patriot PAC-3 տիպի զենիթային հրթիռներ վաճառելու մասին նախագիծը։ Այդ մասին հայտնել է Պենտագոնի ռազմական համագործակցությթան հարցերով վարչությունը։ Գործարքը գնահատվել է մոտ 2 միլիարդ դոլար։ ԱՄԷ-ն ամերիկյան իշխանություններից խնդրել է վաճառել 60 վերոնշյալ, ինչպես նաև 100 միավոր GEM-T տիպի հրթիռներ։ Վարչությունում նշել են, որ գործարքը դրականորեն կազդի ԱՄՆ-ի անվտանգության վրա, քանի որ այն կամրապնդի մերձարևելյան տարածաշրջանում ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակիցներից մեկի անվտանգությունը։

Նմանատիպ նյութեր