211652_close_icon
views-count22527 դիտում article-date 23:10 11-05-2017

Black Star խմբի երգչուհի Kristina Si-ն Հայաստանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. EXCLUSIVEam. ԼՐԱՑՎԱԾ

Մայիսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Black Star խմբի Տիմատիի, L՛One-ի, Քրիստինա Սիի և Մոտի համերգը: Այսօր՝ մայիսի 11-ին, երևան ժամանեց Black Star-ի երգչուհի Քրիստինա Սին, ով ազգությամբ հայ Քրիստինա Սարգսյանն է: Երգչուհին դեռ օդանվակայանում լրագրողների հետ զրույցում աաց, որ ցանկանում է գնալ եկեղեցի և զբոսնել Երևանով: Նա նաև հույս հայտնեց, որ սպասվելիք համերգում կլինի կայացած և դուր կգա հանդիսատեսին: Զրույցի ավարտին Քրիստինա Սին ասաց, որ ճանապարհին սովորել է հայերեն բառեր և հուսով է, որ չի «խայտառակվի», քանի որ հայերեն լավ չգիտի։ EXCLUSIVE.am-ի տեղեկություններով՝ Քրիստինա Սին արդեն եղել է Երևանյան լավագույն ժամանցի վայրերից մեկում՝ El Garden-ում: Տեղեկացնենք, որ մայիսի 12-ի համերգի ֆոտոռեպորտաժը թարմացված տարբերակով մենք կներկայացնենք պարբերաբար՝ ողջ երեկոյի ընթացքում: Նյութը, լուսանկարները և տեսանյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր