211652_close_icon
views-count22882 դիտում article-date 22:00 11-05-2017

Ալավերդի քաղաքում տեղի երաժշտական դպրոցի սաները իրենց հաշվետու համերգով ապացուցեցին, որ մշակութային կյանքն իրենց քաղաքում կանգ չի առնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 11-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում, ուրախ մթնոլորտ էր. դպրոցի սաները հաշվետու համերգ էին կազմակերպել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին Մշակույթի նախարարության ներկայացուցիչը, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը և այլ երաժշտասեր քաղաքացիներ: Երեխաները զարմացրեցին հանդիսատեսին իրենց կատարումներով, իսկ միջոցառման ավարտին բոլոր սաները և ուսուցիչները միասին կատարեցին «Ալավերդի» երգը, որը հնչեց առաջին անգամ: Երաժշտության և խոսքերի հեղինակն է երջանկահիշատակ կոմպոզիտոր Գևորգ Արենյանը, ով գրել է «Ալավերդի» երգը 1976 թ.-ին: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 196+
196+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր