211652_close_icon
views-count130291 դիտում article-date 18:19 11-05-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 06-ն ու մարդատար ավտոբուսը. վերջինը կողաշրջվել է, 06-ն էլ գլխիվայր է շրջվել. կա 1 զոհ, 4 ծանր վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան–Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 ՏՏ 373 համարանիշի և ПАЗ մակնիշի 41 AV 111 համարանիշի մարդատար ավտոբուսը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոբուսը կողաշրվել է, իսկ 06-ն էլ գլխիվար է շրջվել: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի էլ, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի մասին ՃՈ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արտավազգ Ղազարյանի և տեղակալ Աքսել Մանուկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հարություն Մկրտչյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: *** 12/05/2017 11։00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Գավառի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ВАЗ 2106-ը վարել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ՝ 54-ամյա Սպարտակ Սարիբեկյանը, ПАЗ-ը վարել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Գուրգեն Դավթյանը, տեղում մահացել է Գավառ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Արսեն Բոխյանը, իսկ Ս. Սարիբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, Գ. Դավթյանի ուղևորներ՝ համաքաղաքացիներ, 52-ամյա Անժելա Ավագյանը և 53-ամյա Աիդա Բալբաբյանը Հրազդանի բժշկական կենտրոն և 54-ամյա Մելիք Բալբաբյանը՝ Չարենցավանի բժշկական կենտրոն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր