211652_close_icon
views-count3309 դիտում article-date 19:08 11-05-2017

Բաթումիում տեղի է ունեցել ծաղիկների զետեղման արարողություն՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման մարտերում զոհված մարտիկների

Մայիսի 9-ին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայ համայնքային կառույցների և ներկայացուցիչների կողմից Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղիկների զետեղման արարողություն՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում և 1992 թ. Շուշիի ազատագրման մարտերում զոհված մարտիկների: Այնուհետև, Ալեքսանդր Մանթաշյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հաղթանակի օրվան, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման 25-ամյակին: Ելույթներով հանդես եկան Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը, Վրաստանի ՀՕՄ Բաթումիի մասնաճյուղի համակարգող Էթերի Հակոբյանը: Հայրենասիրական բանաստեղծությունների ասմուքնով հանդես եկան Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնի սաները: Ցուցադրվեցին վավերագրական ֆիլմեր Շուշիի ազատագրման և Հայրենական Մեծ պատերազմի մասին: Միջոցառումների ավարտին ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից ներկաների համար կազմակերպվեց ընդունելություն: Տեղեկանք․Մայիսի 8-ին ՀՀ գլխավոր հյուպատոսը և աջարահայ համայնքային կառույցների ղեկավարները այցելել էին Հայրենական մեծ պատերազմի բաթումցի վետերաններին և նրանց հանձնել նվերներ:

Նմանատիպ նյութեր