211652_close_icon
views-count64354 դիտում article-date 14:50 11-05-2017

Ամիսներ առաջ Կոտայքի մարզում ադամանդի բիզնեսով զբաղվող 47-ամյա տղամարդու սպանության գործում կա կասկածյալ. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության կողմից հետախուզում է հայտարարվել Նոր Հաճն քաղաքի Անդրանիկի փողոցի 3-րդ շենքի բնակիչ՝ 46-ամյա Վալտեր Վոլոդյայի Լալայանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա մարտի 28-ին Նոր Գեղի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 46 հասցեի մոտ Hyundai Sonata մակնիշի 10 DO 500 համարանիշի ավտոմեքենայի մեջ՝ վարորդի նստատեղում, Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Վախթանգ Մարգարյանին ատրճանակով սպանելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործության բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են կատարվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության /վարչության պետ Սամվել Ասատրյան/, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության /վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյան/, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության /վարչության պետ Լայերտ Գրիգորյան/, ոստիկանության Կոտայքի բաժնի /բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյան/ և ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության /վարչության պետ Մհեր Վարդանյան/, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննչական բաժնի քննիչը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի կասկածյալ Վ. Լալայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանքը։ Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը ու եթե Վ. Լալայանը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա իրավապահներին, նա տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/28/1062840/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 28-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի թիվ 4 դպրոցի մոտ գտնվող ճանապարհին, Hyundai մակնիշի 10 DO 500 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Լայերտ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Մանուկյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել էին հրազենային վնասվածքների հետևանքով մահացած 45-50 տարեկան տղամարդու դի։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ մահացածը Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ, 47-ամյա Վախթանգ Մարգարյանն էր, ով զբաղվում էր ադամանդի առք ու վաճառքով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածի ինքնությունը։ Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որտեղ ներգրավված քննիչի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Երևանից դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էր նաև Կոտայքի մարզի դատախազը։ [b]Սպանության կասկածանքով հետախուզվող 46-ամյա Վալտեր Լայայանն է [/b] [img]http://shamshyan.com/ups/images/0084903001494500512108173.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր