211652_close_icon
views-count47426 դիտում article-date 13:52 11-05-2017

Ինչո՞ւ էին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ ՀՀ ՃՈ պետն ու նրա տեղակալը այցելել լեգենդի անունը կրող դպրոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով տևական ժամանակ է, ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժնի և ենթակա անչափահասների գործերով ստորաբաժանումների ծառայողները, ինչպես նաև մեծ թվով կամավորներ հանրապետությունում անցկացնում են «Հետիոտնի և ուղևորի պարտականությունները» թեմայով դասընթացներ։ Ւնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 11-ին, ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը և ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Խաչատրյանը նշված միջոցառման շրջանակում այցելեցին Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի լեգենդի՝ Աշոտ Նավասարդյանի անվան անունը կրող թիվ 196 դպրոց։ Դահլիճում տեղի ունեցավ աշակերտների և բարձրաստիճան ՃՈ աշխատակիցների հանդիպումը, որի ժամանակ Ե. Կարապետյանը ամփոփ ներկայացրեց երեխաներին Ճանապարհային ոստիկանության կատարած աշխատանքները, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին։ Ելույթով հանդես եկավ նաև Ա. Խաչատրյանը, որի ժամանակ նա պատասխանեց նաև երեխաներին հուզող հարցերին։ Նման հանդիպումները, որոնք նշանակվել են ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վ. Գասպարյանի կողմից, ավելի շատ ուսուցողական են, երեխաների համար ընկալելի, քան, երբ մի քանի «գրանդակեր» կազմակերպություններ ամպագոռգոռ հայտարարություններ են տարածում, թե իրենք կատարում են հսկայական աշխատանքներ ճանապարհային երթևեկության կանոնների բարելավման ուղղությամբ։ Այսօրվա հանդիպմանը երեխաները նաև իմացան հետիոտնի, վարորդի, ուղևորի պարտականությունները, ինչպես նաև, թե որ դեպքերում և որ ծառայություններն իրավունք ունեն ունենալ փարոսիկներ, գերձայնային ազդանշաններ և որ դեպքերում կարող են ոստիկանության, հրշեջ ծառայության, շտապօգնության օպերատիվ խմբերն օգտագործել այդ ամենը։ Նմանատիպ այցերը հանրապետության ու մայրաքաղաքի դպրոցներ շարունակական են լինելու։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհային ոստիկանները դատարկաձեռն չէին եկել լեգենդի անունը կրող դպրոցը. նրանք դպրոցին նվիրեցին ճանապարհային երթևեկության կանոնները կարգավորող ուսուցողական գրականություն։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 181+
181+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր