211652_close_icon
views-count93293 դիտում article-date 13:31 11-05-2017

Սևանի ջրասուզակները Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող Մատաղիսի ջրամբարում հայտնաբերեցին ջրահեղձ եղած 3-րդ զինվորի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 11-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի ջրասուզակները, ովքեր երեկ՝ մայիսի 10-ին, մեկնել էին Արցախի Հանրապետություն՝ իրենց գործընկերների հետ Մատաղիսի ջրամբարում ջրահեղձ եղած 3-րդ զինվորի դին գտնելու համար, քիչ առաջ հայտնաբերել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինվորի դին հայտնաբերվել է 11 մետր խորությունից, և Սևանի ջրասուզակներն Արցախի Հանրապետության իրենց գործընկերների հետ հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք, վտանգելով իրենց կյանքը, արեցին անհնարինը, քանի որ հստակ չգիտեին, թե որ հատվածում են ջրահեղձ եղել զինվորները։ Աշխատանքները երեկ կեսգիշերին ժամանակավորապես դադարեցվել էին, և այն վերսկսվել էր այսօր առավոտյան ժամը 07։00-ից։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/08/1066457/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 8-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն էր ընկել «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենան: Դժբախտաբար, վարորդն ու 2 ուղևորները ջրահեղձ էին եղել: Ջրահեղձ եղածներից 2-ի դիերը ժամը 20:00-ի դրությամբ դուրս էին բերվել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում էին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր