211652_close_icon
views-count1955 դիտում article-date 16:33 11-05-2017

ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի մասին նախագիծը

Եվրամիության խորհուրդն այսօր վերջնական որոշում է կայացրել Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ հաստատելու վերաբերյալ։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել են խորհրդից։ Ներկայացուցչի խոսքով՝ ԵՄ-ը, սակայն, խոստացել է կասեցնել որոշումը, եթե միգրացիայի ու անվտանգության հետ կապված խնդիրներ առաջանան։ Այժմ սպասվում է, որ մայիսի 15-ին որոշումը կվավերացնեն Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին և ԵՄ նախագահ, Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը։ Ավելի ուշ որոշումը կհրապարակավի և հրապարակումից 20 օր անց Ուկրաինայի քաղաքացիները ԵՄ երկրներ ազատ մեկնելու հնարավորություն կունենան։

Նմանատիպ նյութեր